Էլեկտրոմոբիլների շքերթ Երևանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով․ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:

Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության քայլերը էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու:

Այդ է վկայում վերջին հինգ տարում էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում.
-29 էլեկտրոմոբիլ՝ 2017-ին
-12 էլեկտրոմոբիլ՝ 2018-ին
-668 էլեկտրոմոբիլ՝ 2019-ին
-2155 էլեկտրոմոբիլ՝ 2020-ին
-6645 էլեկտրոբոիլ՝ 2021-ին
– 7181 էլեկտրոմոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում: