Աղմկահարույց միջադեպ Երևանում. ո՞վ է գաղտնալսել ռուս ակտիվիստներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում գաղտնալսել են ռուս երկու ընդդիմադիրների զրույցը։  Գաղտնալսումը հրապարակվել է «Рыбарь» տելեգրամյան ալիքում օգոստոսի 23-ին, սակայն, ըստ աղբյուրի, գաղտնալսումն իրականացվել է օգոստոսի 20-ին՝ Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում։ Տելերգրամյան ալիքում, ձայնագրությանը կից, նշվում է, որ երկխոսությունն ընթանում է Օլեգ Ռուսակովի և Պավել Ցվետկովի միջև։

Ռուս քաղաքացիների խոսակցությունը մասնակի է հրապարակված։ Առկա ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանք քննարկում են շրջանների հավանական անջատումը Ռուսաստանից։ «Ես հանդես եմ գալիս տարածաշրջանի կամավոր անջատման օգտին։ Ընդ որում՝ ոչ կենտրոնական կազմավորման ձևաչափով։ Պայմանականորեն՝ ցանկացած շրջան․․․ կարող է դուրս գալ»,- ասում է զրուցակիցներից մեկը։

Երևանում քաղհասարակության ներկայացուցիչները խիստ մտահոգիչ են համարում հանրային վայրում օտարերկրյա քաղաքացիներին գաղտնալսելը՝ շեշտելով, որ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող Հայաստանի քաղաքացիները ևս հատուկ ծառայությունների թիրախում են։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է Հայաստանում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչների գաղտնի ձայնագրություն: Իոաննիսյանը նշում է՝ քրեորեն պատժելի արարք է տեղի ունեցել։

Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեմ են Պուտինի քաղաքականությանը, լքել են իրենց հայրենքիը և ապաստանել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այսօր, օրինակ, գաղտնալսումներով փորձում են ճնշել ընդդիմադիր հայացքներ ունեցող ռուս գործիչներին։ Բարսեղյանը նշում է՝ եթե 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայաստանյան իրավապահ համակարգը բարեփոխվեր, ապա այսօր նման երևույթներ չէին լինի։ Լևոն Բարսեղյանն այս գաղտնալսումը համարում է անձնական կյանքի գաղտնիության խախտում և շեշտում, որ հայաստանյան իրավապահները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հանցագործությունը բացահայտելու համար։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս ընդդիմադիր գործիչները թիրախավորվում են Հայաստանում։ Օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում խոչընդոտվել էր ռուս ընդդիմադիրների հավաքը։ Չնայած նրանք նախապես ծանուցել էին Երևանի քաղաքապետարանին, սակայն ոստիկաններն առանց որևէ հիմնավոր բացատրության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկել։ Միջադեպից մեկ շաբաթ անց միայն ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, պարզաբանեց՝ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել անկարգություններ իրականացնելու մասին տեղեկություններ ունենալու հիմքով։

Իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ Ռուսաստանի 22 քաղաքացիների բերման են ենթարկել միայն այն պատճառով, որ ակցիա էր իրականացվում ընդդեմ Պուտինի և նրա սանձազերծած պատերազմի։

Ի դեպ, ուշագրավ է, որ այս երկու միջադեպերը հաջորդում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան՝ պաշտոնական Երևանին հղած նոտային, որով պահանջում էին վերահսկել Ռուսաստանին առնչվող ներհայաստանյան տեղեկությունների շրջանառությունը։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ ոստիկանների վարքագիծը և այս գաղտնալսումը նշանակում են, որ ՀՀ-ն կատարում է ՌԴ դեսպանության հղած նոտայի պահանջները, այլ կերպ ասած՝ Կրեմլի ցանկությունները։ Ստացվում է՝ ոչ միայն ՌԴ-ում են իշխանությունները պայքարում ընդդիմադիրների դեմ, այլև Հայաստանում են թիրախավորվում հակակրեմլյան հայացքներ ունեցողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան