«Երեկ են 70 հազար տուգանել, բայց պիտի ունենամ, որ մուծեմ»․ փողոցային առևտուրն ու չգործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Երևանի քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ չի հաջողվում արմատախիլ անել փողոցային առևտուրը, թեև խոստումներ հնչել են գրեթե բոլոր քաղաքապետների օրոք։ Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում այսօր էլ հաճախ կարելի է հանդիպել տարբեր ապրանքներ վաճառողների։ Թաղապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջայց են կատարում, զգուշացումից հետո առևտրականները հավաքում են մթերքը, բայց սովորաբար շատ չանցած՝ պատկերը նույնն է։

Առևտրականների խոսքով՝ փողոցային առևտուրն իրենց ապրուստի միակ միջոցն է, այսպես են ընտանիք պահում: Իսկ ի՞նչ են մտածում երևանցիները․ փողոցային առևտրին կո՞ղմ են, թե՞ դեմ, օգտվո՞ւմ են, թե՞ ոչ` հարցրինք քաղաքացիներից:

«Անօրինական ու հակահիգենիկ է», «Ես միշտ օգտվում եմ, ավելի էժան է»,- մեզ հետ զրույցում նշեցին քաղաքացիները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկում անդրադառնալով խնդրին՝ հայտարարել էր, որ գումար վաստակելու համար բազմաթիվ այլ աշխատանքներ կան, պարզապես պետք է սկզբունքային որոշումներ կայացնել և առաջ գնալ։

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահել: Ասում են՝ «բորդյուր» շարող չունենք, կապիտալ ծախսերի իրականացման ընթացքում մենք աշխատուժի լուրջ պրոբլեմ ունենք, շինարարական կազմակերպությունները աշխատուժի խնդիր ունեն։ Այսինքն՝ այնպես չէ, որ երկրում աշխատելու տեղ չկա, պետք է դադարեցնել, կասեցնել»,- ասել էր Փաշինյանը։

Քաղաքացիներն այս հարցի շուրջ միակարծիք չեն․ նշում են՝ թեև փողոցային առևտուրն անօրինական է, սակայն ոմանք այսկերպ գոյություն են պաշտպանում, մյուս մասն էլ մատնանշում է փողոցից սննդամթերք գնելու վտանգները։

Առևտրի և ծառայությունների մասին օրենքի լրացված 5-րդ կետով սահմանվում է, որ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Օրենքին չհետևող քաղաքացիների համար գործող կարգավորումներով նախատեսված է տուգանք՝ 70-ից 100 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 200 հազար դրամ։ Ստուգայցերի ընթացքում թեև տուգանքի արձանագրություններ կազմվում են, սակայն շատերն այդպես էլ չեն վճարում։

Քաղաքային իշխանությունը շաբաթներ առաջ հայտարարեց, որ խստացնում է վերահսկողությունը․ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել, որոնք համայնքապետարանին հնարավորություն կտան ոչ միայն վարչական տուգանքներ կիրառել, այլև առգրավել ապրանքը:

Արդյո՞ք սեփականության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց չի լինելու քաղաքային իշխանությունների կողմից առևտրականներին պատկանող ապրանքի բռնագրավումը․ քաղաքապետի խոսքով՝ եթե պարզվի, որ վարչարարությունը սխալ են կիրառել, առևտրականներին ֆինանսական փոխհատուցում կտրամադրեն։

«Մենք բռնագանձելու ենք ապրանքը, դրանից հետո դիմելու ենք դատարան, այստեղ միայն սնունդն է բացառություն»,- ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունն օրենքի ուժ կստանա, եթե ընդունվի Ազգային ժողովում։ Իսկ մինչ այդ՝ շատերը շարունակում են գումար վաստակել փողոցային առևտրով. օրվա վերջում մեր տեսախցիկն արձանագրեց, որ առևտրականները վերադարձել են և տեղավորվել նույն վայրում, որտեղից առավոտյան հեռացել էին թաղապետարանի աշխատակցի պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան