Գիտությունն ավելի մոտ և հասանելի. Ազատության հրապարակում բացվել է «STARMUS VI»-ի գիտության ճամբարը

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ-կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։ Ազատության հրապարակում երեկոյան տեղի է ունեցել նաև համերգ` գիտության ճամբարի այցելուների համար:

«STARMUS VI» փառատոնի «Գիտության ճամբար» ծրագրի շրջանակում Երևանի անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» ևս սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00-23:00, ցուցադրումները կազմակերպում է անվճար։

Սեպտեմբերի 8-ին շարունակվել է «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը, որի ընթացքում խոսնակները ներկայացրել են տիեզերական հայտագործություններից մինչև փիլիսոփայական հարցեր, արվեստի միջոցով տիեզերքի բացահայտում և գիտության հանրայնացում։

Օրն ամփոփվել է «Անդրեյ Սախարով-100» պանելային քննարկումով, որի ընթացքում բանախոսները բարձրացրել են տիեզերքի ուսումնասիրության և տեխնոլոգիաների զարգացման էթիկական հարցերը՝ առաջարկելով դրանց լուծումները։

Գիտնականները դասախոսություններով հանդես են եկել նաև ՀՀ բուհերում, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական (Կուրտ Վյուտրիխ), Ռուս-հայկական (Քրիս Ռափլի), Հայաստանի ամերիկյան (Էմանուել Շարպենտիե), Երևանի Հայբուսակ (Խավիեր Բարկոնս) համալսարաններում, ինչպես նաև «Շիրակացի» ճեմարանում (Գարեթ Ռայզման), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Լիզա Կալտենեգեր, Չարլի Դյուկ, Ալֆրեդ ՄքԻվեն, Թոնի Ֆադել), «Այբ» դպրոցում (Դեյվիդ Այքեր, Սքոթ Հաբբարդ), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Մոնտսերատ Մարտի, Լուկաս Սանտանա):

Նշենք, որ «STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում գիտության ճամբարի ծրագիրն անցկացվում է սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 17:00-23:00-ն»,- ասված է հաղորդագրությունում։