Վրաստանը զանգվածաբար արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ռուսաստանցիներին սկսել են զանգվածաբար արգելել մուտք գործել Վրաստանի տարածք։ Այս մասին գրում է «Մեդուզան»։

Հարավային Կովկասում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի տնօրեն Եգոր Կուրոպտևը հրատարակությանն ասել է, որ Վրաստանը մի քանի շաբաթ առաջ է խստացրել սահմանային հսկողությունը ռուսաստանցիների այցելությունների համար. այժմ ամեն օր արգելվում է մի քանի տասնյակ մարդու մուտքը։

«Ո՛չ մասնագիտությունը, ո՛չ Վրաստանում ապրելու փաստը, ո՛չ էլ բնակարանի վարձակալության պայմանագրի առկայությունը նշանակություն չունի։ Եթե չկա կեցության իրավունքի փաստաթուղթ, կեցության թույլտվություն, ապա ոչ մի այլ փաստաթուղթ Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի երաշխիք չէ»,- ասել է Կուրոպտևը։

Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ևս հայտնել է Թուրքիայի կողմից Վրաստան մուտք գործելու «գրեթե ամենօրյա» մերժումների մասին։

Պատերազմի բռնկումից հետո Վրաստանը դարձել է ռուս միգրանտների ամենապահանջված երկրներից մեկը։ Այստեղ, ի թիվս այլոց, տեղափոխվել են մեծ թվով քաղաքական ակտիվիստներ և լրագրողներ։

Տաթև Ֆռանգյան