Բացառվում է՝ ՀՀ-ում լինի բիզնես, որ ասի՝ «փայ» են մտնում, «նալոգ» են ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Բացառվում է, որ ՀՀ-ում լինի բիզնես, որ ասի՝ չեն թողնում աշխատենք, «փայ» են մտնում, «նալոգ» են ուզում»,- այս մասին, այսօր Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ այդպիսի առանձին երևույթները չեն բացառվում․ «Բայց ով բռնվում է բռնվում է, որ գնաց, գնաց»։

Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ-ում 2018-ին երեք աստիճանի եկամտային հարկ էր գործում՝ 23 տոկոս, 26,5 և 30 տոկոս․ «Մենք եկանք բոլորի համար դարձրինք միայն 23 տոկոս և առաջիկա տարիներին իջեցնելու ենք, դարձնենք 20 տոկոս։ Մեր միտումն է աջակցել բիզնեսին»։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք:

«Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված, կիսատ հանքեր կան, որոնք չեն շահագործվում, գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել:

Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, 20 տարի առաջ գործարանն օտարվել էր, մինչև այդ ամբողջությամբ պետական էր: Հիմա մեր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց, և այսօր ՀՀ-ն այդ գործարանի 21 տոկոս սեփականատեր է: Ընդ որում՝ ես կարծում եմ, 20-25 տոկոսը բավարար է, միևնույն է, մասնավորն ավելի լավ կաշխատեցնի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը լավ գործընկերներ ունի, որոնց հետ աշխատում է, որ գործարանն առավել արդյունավետ գործի:

Մանրամասները՝ տեսանյութում։