ՀՀ-ում սննդամթերքն ավելի թանկ է, քան շատ երկրներում․ կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Իմ միանշանակ համոզմունքն է, որ կոմունիկացիաների բացումը ՀՀ տարածքով ՀՀ-ի համար միանշանակ մեզ ձեռնտու է: Այս մասին, այսօր Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ հասկանալի է, որ այստեղ կան վախեր ու մտավախություններ:

«Նրանք, որոնք տնտեսական գործունեությամբ են զբաղվում, կարող են ասել, թե երկաթուղիների ու ճանապարհների առկայությունն ինչքան շատ բան է փոխում:
Մենք հետազոտություն ենք արել և պարզել, որ սննդամթերքի գները Հայաստանում ավելի բարձր են, քան շատ երկրներում: Եվ գալիս հանգում ենք տրանսպորտի խնդրին, որն այսօր ավելի է սրվել»,- նշեց Փաշինյանը՝ կրկին ընդգծելով, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը ՀՀ-ին ձեռնտու է։

«Եթե կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է, մենք չենք կարող այնպիսի լուծումների գնալ, որը միայն մեզ է ձեռնտու, մնացած բոլորին ձեռնտու չէ:
Ինչպես օրինակ Իրանից, Վրաստանից Հայաստան կարող են մուտք գործել և ելք անել տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, կողմ ենք, որ նույնը տեղի ունենա նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել:
Այս հարցում համաձայնության գալուց հետո մենք շատ արագ և՛ երթուղիների հարցը կլուծենք, և՛ գործնական ճանապարհների բացման հարցը կլուծենք, ինչը նախատեսված է 2021թ․ հունվարի 11-ին իմ, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ »,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։