Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը․ դատախազությունը պարզաբանում է

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Սուրբ Աթոռում նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու մասին։

«Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):
2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Ելնելով լատվամիջոցների այսօրվա հրապարակումներից՝ ՀՀ դատախազությունը, օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու դրանցում առկա՝ Ինտերպոլի կողմից Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել:

Արդյունքում ըստ Ոստիկանությունից ստացված տեղեկության՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Մ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, Ինտերպոլը 2022թ. հուլիսի 7-ից դադարերել է նրա միջազգային հետախուզումը: Այսինքն նշված գրությամբ չեն ներկայացվել որոշման կայացման իրավական հիմքերը:

Վերոնշյալից ակնհայտ է դառնում նաև, որ ԶԼՄ հրապարակումներում առկա այն պնդումը, թե Մ. Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ, իրականության հետ որևէ աղերս չունի:
Ամեն դեպքում, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայում արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»: