Ռուսաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի երկրորդ դեպքը
Քաղաքականություն
08.09.2022 | 22:53Ռուսաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի երկրորդ դեպքը, հիվանդը Եվրոպա կատարած ճամփորդությունից վերադարձած տղամարդ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին հայտնել են Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի վարչությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ռոսպոտրեբնադզորի գրասենյակը տեղեկացնում է կապիկի ծաղիկի նոր դեպքի հայտնաբերման մասին, հիվանդությունը ախտորոշվել է Եվրոպա կատարած ուղևորությունից վերադարձած տղամարդու մոտ։ Հիվանդը հոսպիտալացվել է բնորոշ ախտանիշներով վարակիչ պրոֆիլի բժշկական կազմակերպություն։ Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։
Տաթև Ֆռանգյան