ԵՄ-ում նշել են, թե երբ Վրաստանը կդառնա անդամակցության թեկնածու երկիր

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի և Եվրամիության ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների նոր մակարդակի հասնելու հարցը։ Եվրամիությունը Վրաստանից ակնկալում է դատական բարեփոխումներ, օրենքի գերակայություն և լրատվամիջոցների ազատություն։ Թբիլիսին խոստանում է կատարել բոլոր պայմանները, գրում է  DW-ն։

«Եվրամիություն-Վրաստան Ասոցացման խորհրդի յոթերորդ նիստն առաջինն էր Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների նոր փուլում՝ նրան «եվրոպական հեռանկար» տալուց հետո, մինչդեռ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ»,- գրում է պարբերականը։

Հանդիպման ընթացքում եվրոպական կողմը նշել է, որ դեպի Եվրամիություն հաջողությամբ շարժվելու համար Թբիլիսին պետք է ավելի շատ ջանքեր գործադրի դատական համակարգի բարեփոխումների, օրենքի գերակայության և լրատվամիջոցների ազատության ոլորտում։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև ընդգծել է, որ երկիրը պետք է ազգային կոնսենսուս ունենա Եվրամիությանն անդամակցելու հարցում։

Բորելն ընդգծել է ԵՄ-ի հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և նրան հատուկ աջակցություն է խոստացել կիբերանվտանգության և ապատեղեկատվության դեմ պայքարում։

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մամուլի ասուլիսում վստահեցրել է, որ իր կառավարությունը հավատարիմ է ԵՄ բոլոր չափանիշներին համապատասխանելուն և լիովին պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը որոշել է գնահատել Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումները՝ այս տարվա դեկտեմբերի փոխարեն 2023 թվականին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։

Տաթև Ֆռանգյան