Հունվարից մինչ այս պահը շուրջ 9 մլրդ դրամ հատկացվել է սուբվենցիոն ծրագրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Կառավարությունը 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում մեկ ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է:

«Այս ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են. դրանք 11 բնակավայրում են իրականացվել, և 3 ծրագիր կա, որոնք 2022 թվականի են և ավարտվել են: Այսպիսով՝ մենք այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար Կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,- նշեց Գնել Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։