Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծելու նախագծի քվեարկությունը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
Բոլորը

Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջները. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Կապահովվի նաեւ ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար սահմանվելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:

«Ավիացիայի մասին» գործող օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» հոդվածով ամբողջական սահմանված չեն փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայից բխող պահանջները: Հետեւաբար, փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաեւ, որպես ԻԿԱՕ անդամ երկիր, կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված եւ ՀՀ կողմից ընդունված չափորոշիչների պահանջները: Սեպտեմբերի 7-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հաձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը եւս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալու նաեւ ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, թափանցիկ եւ արդար մրցակցության վրա: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի վավերացումը կխթանի առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացումը՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

Հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ որոշ խնդիրներ աշխատանքային ձեւաչափով քննարկելու նպատակով: