Առաջարկում ենք կլինկերի համար 2000 դր․ տուրքը հանել, ցեմենտի ներմուծման տուրքն էլ նվազեցնել․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր եւ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեր նպատակը ոչ թե այն է, որ մենք տեղական արտադրողների համար  գերարտոնյալ պայմաններ սահմանենք ու թույլ տանք, որ իրենք թանկ ցեմենտի հաշվին կարողանան շահույթ ունենալ, այլ ստեղծել մրցակցային վիճակ, որտեղ իրենք կունենան նաեւ մրցակիցներ, եւ դա որոշակի առումով կզսպի իրենց գերախորժակները, եթե այդպիսիք կլինեն, եւ նաեւ շուկայում կկարգավորվեն ե՛ւ որակը, ե՛ւ ծավալները, ե՛ւ գները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին եւ փոփոխված ելակետային պայմաններին: Կվերանականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը: Տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման եւ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: