Բաց նամակով դիմում ենք  արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա պատասխանի Լիդիան Ինթերնեշընըլի հետ իր կապերի մասին հարցերին․ ՀԲՃ

Լուրեր

13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով է դիմել է ՀՀ նախագահին՝ Լիդիան Ինթերնեշընըլի հետ իր կապերի մասին հարցերին պատասխանելու ակնկալիքով: Նամակը՝ ստորև.

 

ՀՀ Նախագահ

Արմեն Սարգսյանին

23 մայիսի, 2018թ

Հարգելի պրն. Սարգսյան,

Դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչև օրս մնացել են անպատասխան:

 

Նախկին Հայաստանում ընդունված պրատիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը և հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն հիմա՝ նոր Հայաստանում, նման վարքագծերն անհարիր են դարձել: Հաշվի առնելով, որ Դուք արդեն հանրային պաշտոնյա եք և ՀՀ նախագահի պաշտոնում որդեգրել եք բաց գործելաոճ, հաշվի առնելով նաև Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի հետ կապված շարունակ բարձրաձայնվող խնդիրները՝ խնդրում ենք հրապարակավ պատասխանել մեր հետևյալ հարցերին.

 

  1. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ. դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:
  2. Ո՞վ/քեր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել ձեր թեկնածությունը:
  3. Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։
  4. Խնդրում ենք մանրամասնել, թե արդյո՞ք Ձեր դուրս գալը  կապ ունի Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հետ։
  5. Ի՞նչ առնչություններ եք ունեցել կամ ունեք Knighsbridge Group ընկերությունների խմբի հետ, որն ի թիվս այլ գործունեության, նաև ներգրավված է նավթի ու գազի արդյունահանման ծրագրերում:

 

Հարգանքով՝

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն