Ցանկացած նման արարք պետք է ամենախիստ պատժին արժանանա, ես ինքս կնպաստեմ դրան. Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

«Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջին ժամանակները ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»,- այս մասին Ազգային ժողովում Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ համապատասխան մարմիններից ակնկալում է անաչառություն։

Հարցին, թե արդյոք առանց իր իմացության իր օգնականը կարո՞ղ էր նման բան անել, Պողոսյանը նշեց՝ ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ նա այնտեղ չի գտնվել և տեղի ունեցածը թյուրիմացություն է։

Հստակեցնող հարցին՝ վստա՞հ է, որ իր օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը, չի արել այն, ինչում կասկածվում է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն իմ համար։ Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն, որոշակի վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու ու հետագայում պարզվելու են, որ դրանք հիմք չեն ունեցել, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է, ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտեղ է եղել այդ երիտասարդը։ Ես ոչ մի կասկած թույլ չեմ տալիս արտահայտելու և հրապարակային որևէ հայտարարություն անելու։ Հորդորում եմ բոլորիս սպասել 1-2 օր, և մենք կունենանք ավելի ինֆորմացիա ու կհասկանանք, թե ինչ է կատարվել»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է: Ըստ մամուլի՝ այդ անձը Միհրան Պողոսյանի օգնականն է: Պատգամավորը ևս այդ տեղեկությունը հաստատեց:

Տեսանյութը՝ շուտով: