Սփյուռքից տեղափոխվածները բնակարանի գնման սերտիֆիկատով տուն կարող են ձեռք բերել միայն Արցախում

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից երեկ Աղավնոյից տեղահանված լիբանանահայ ընտանիքին տեղեկացրել են, որ սփյուռքից տեղափոխված հայերը բնակարանի գնման սերտիֆիկատ կստանան ո՛չ թե Հայաստանում, այլ միայն Արցախում բնակարան ձեռք բերելու համար։ Այս մասին Factor.am-ին ասաց Աղավնոյից տեղահանված ընտանիքը։

«Երեկ, որ շտաբ գնացինք, մեզ ասեցին, որ որոշում կա, համաձայն որի սփյուռքից վերաբնակեցվածները սերտիֆիկատով կարող են բնակարան ձեռք բերել միայն Արցախում, բայց երբ Խանումյանը գյուղ էր եկել ասեց, որ եթե Հայաստան եք ուզում, մարզերում կարող եք ձեռք բերել, բայց Արցախում դեռ տները պատրաստ չեն, ես գնամ նորից վարձով ապրեմ տարիներով մինչև տունը սարքեն տան, բայց էդ տարիներին դուք ո՞նց կարող եք իմանալ, որ Ստեփանակերտը մնալու է։ Ժողովրդին խաբում են, ստում են, ես էլ ոչ մի բանի չեմ հավատում», – մեզ հետ զրույցում ասաց տեղահանված ընտանիքի անդամը։

Factor.am-ը կապ հաստատեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատու Հարութ Բերբերյանի հետ, որն ասաց, որ որոշումը նոր չէ, ընդունվել է ՀՀ կառավարության կողմից այս տարվա փետրվարի 17-ին, խոսքը 169Լ որոշման մասին է։

«Այո՛, նման որոշում կա, որում 3 տարանջատում կա․ մեկը՝ իրավունք է տալիս տեղահանված ընտանիքին բնակարան գնելու սերտիֆիկատից օգտվել և բնակարան ձեռք բերել Երևանում, ՀՀ-ում և Արցախում, մյուսը՝ միայն ՀՀ-ում և Արցախում, իսկ 3-ը՝ միայն Արցախում։ 3-րդը վերաբերում է տեղահանված այն ընտանիքներին, որոնք Արցախի առանձին շրջաններից կամ այլ երկրներից տեղափոխվել և վերաբնակեցվել են Արցախի շրջաններում։ Որքանո՞վ է օրենքը խնդրահարույց, կլինե՞ն դրանում փոփոխություններ, թե՞ ոչ, չեմ կարող ասել», – ասաց Բերբերյանը։

Մեր հարցին, թե ինչու՞ է Հայկ Խանումյանը ասել, որ բոլորն էլ կարող են Հայաստանում տուն ձեռք բերել, արդյո՞ք տեղյակ չի եղել որոշման մասին, Բերբերյանը չպատասխանեց։

 

Սաթենիկ Հայրապետյան