Մոսկվայի դատարանը լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեղադրանքով դատապարտել է 22 տարվա ազատազրկման

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը պետական դավաճանության գործով լրագրող Իվան Սաֆրոնովին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին գրում է Euronews-ը։

«Դատապարտել Սաֆրոնովին 22 տարի ժամկետով ազատազրկման՝ խիստ ռեժիմով քրեակատարողական գաղութում կրելու համար»,- ասված է վճռում։

Սաֆրոնովը նաև տուգանվել է 500 հազար ռուբլով։

Պետական մեղադրող կողմը պահանջել է լրագրողին դատապարտել 24 տարվա ազատազրկման և կես միլիոն ռուբլու տուգանքի։

Իվան Սաֆրոնովը ձերբակալվել էր երկու տարի առաջ։ Լրագրողը մեղադրվում էր Չեխիայի և Գերմանիայի հետախուզական ծառայությունների գործակալներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։ Ըստ մեղադրող կողմի՝ փոխանցված փաստաթղթերը վերաբերել են ռուսական զենքի արտահանմանը և Սիրիայում ռուսական զորքերի գործողություններին։

Սաֆրոնովը չի ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ իրեն հետապնդում են իր լրագրողական գործունեության համար։ Նա երկու անգամ հրաժարվել է հետաքննության հետ գործարքից։

Տաթև Ֆռանգյան