Ուկրաինան ու ԵՄ-ն մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ուկրաինան և Եվրամիությունը սեպտեմբերի 5-ին Ասոցացման խորհրդի ութերորդ հանդիպման ժամանակ մի շարք համաձայնագրեր են ստորագրել, գրում է korrespondent-ը։

Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրվել «Ուկրաինայում տուժած բնակչությանը և գյուղատնտեսական արտադրության աջակցության միջոցով խոցելիության նվազեցմանը և պարենային անվտանգության բարձրացմանն» ուղղված միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ։ Այս միջոցառման ընդհանուր գնահատված արժեքը 500 միլիոն եվրո է։

Կողմերը նաև լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել (նամակների փոխանակման ձևով) կառավարության և Եվրահանձնաժողովի միջև «Արտակարգ իրավիճակում Ուկրաինային աջակցելու ԵՄ ծրագրի» ֆինանսավորման մասին։
Առաջարկվող փոփոխությունները ներառում են ինդիկատիվ բյուջեի բաշխման փոփոխություններ, որոնք պետք է կատարվեն՝ հաշվի առնելով բնակչության կարիքների վերագնահատումը և դրանք իրականացնողների կարողությունը։ Այսպիսով, դրամաշնորհների բյուջեի բաղադրիչը կավելանա 122 մլն եվրոյով՝ կրճատելով անուղղակի կառավարման և գնումների բաղադրիչները:

Ուկրաինան նաև համաձայնագիր է ստորագրել թվային տեխնոլոգիաների ներդրման՝ Եվրամիության «Թվային Եվրոպա» ծրագրին մասնակցելու մասին, որն իր հերթին պետք է փոխադարձ օգուտներ տրամադրի կողմերին՝ տվյալների պաշտպանության բարձր մակարդակի, թվային իրավունքների, հիմնարար իրավունքների և էթիկական չափանիշների պահպանմամբ։

Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել մաքսային ոլորտում ԵՄ-ի համագործակցության ծրագրին Ուկրաինայի մասնակցության մասին։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Բրյուսել կատարած այցի ընթացքում նաև քննարկել է էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը։

Տաթև Ֆռանգյան