Ուկրաինան նշանակալի առաջընթացի է հասել հարավում և արևելքում հակահարձակման գործում․ ISW

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա վերլուծական զեկույցը նվիրված է ուկրաինական հակահարձակմանը հարավում և արևելքում, որը, ըստ փորձագետների, շարունակում է զարգանալ հարավում և արևելքում։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ուկրաինական զորքերը Խերսոնի շրջանի արևելյան հատվածի մի շարք ուղղություններով առաջ են ընթանում և վերահսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանի Սևերսկի Դոնեցկ գետից այն կողմ ընկած տարածքի նկատմամբ։ Հակահարձակման տեմպը, հավանաբար, կտրուկ փոխվելու է օրեցօր, քանի որ ուկրաինական կողմի ջանքերն ուղղված են զրկելու ռուս զինվորականներին մատակարարումներից, խախտելու հրամանատարական շղթան և թուլացնելու ռազմական ոգին։

Փորձագետները կանխատեսում են, որ ժամանակ առ ժամանակ ռուս զինվորականները հարձակվելու և գրավելու են կորցրած դիրքերը։ Բացի այդ, նրանք ակնկալում են կատաղի հրետանային հարձակումներ ու օդային հարվածներ գրավված տարածքներում։ Փորձագետները նաև եզրակացնում են, որ ուկրաինացի զինվորականները նշանակալի առաջընթացի են հասել՝ ուշադրություն հրավիրելով ռուս ռազմական բլոգերների մեկնաբանությունների տոնայնության փոփոխությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ  սեպտեմբերի 4-ին ուկրաինացի զինվորականները ազատագրել են 2 անանուն բնակավայր երկրի հարավում և մեկը՝ Դոնեցկի շրջանում։

ՌԴ ՊՆ-ն այս հայտարարությունները չի մեկնաբանել։

Էմմա Չոբանյան