Արտարժույթների փոխարժեքներն այսօր
Տնտեսություն
05.09.2022 | 10:42Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 402 դրամ նվազագույն և 405 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 411 դրամ նվազագույն և 415 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 391 դրամ նվազագույն և 401 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 410 դրամ նվազագույն և 420 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5,72 դրամ նվազագույն և 6,45 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6,60 դրամ նվազագույն և 7.04 դրամ առավելագույն փոխարժեքով: