Իջևանի բենզալցակայաններից մեկի պահակակետում բռնկված հրդեհը մարվել է
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:45-ին;