Մահափորձ է իրականացվել Արգենտինայի փոխնախագահի նկատմամբ․ տեսանյութը հայտնվել է համացանցում

Լուրեր

15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բուենոս Այրեսում մահափորձ է իրականացվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։ 35-ամյա տղամարդը ատրճանակը պահել է նրա գլխին ու փորձել կրակել, սակայն ատրճանակը չի կրակել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի խոսքով՝ ատրճանակը լիցքավորված է եղել, և Կիրշները չի տուժել միայն պատահականության պատճառով։

«Քրիստինան ողջ է, քանի որ ատրճանակը, որում հինգ փամփուշտ է եղել, չի աշխատել տեխնիկական պատճառով, որը դեռևս պետք է հաստատվի»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ այս մահափորձը երկրի պատմության մեջ ամենալուրջ միջադեպերից մեկն է 1983 թվականին ռազմական բռնապետությունից ժողովրդավարության անցնելուց հետո: Նախագահը նաև ուրբաթ ազգային հանգստյան օր է հայտարարել, որպեսզի արգենտինացիները կարողանան օրը նվիրել «կյանքի, ժողովրդավարության պաշտպանությանը և փոխնախագահի հետ համերաշխություն ցուցաբերելուն»։

Սոցցանցերում հրապարակվել են մահափորձի տեսագրությունները։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է այն պահին, երբ Կիրշները ողջունում է իր կողմնակիցներին, տղամարդը բարձրացնում ատրճանակը և փորձում կրակել ուղիղ պաշտոնյայի դեմքին: Դրանից հետո Կիրշներն իջեցնում է գլուխը, սակայն կրակոցի ձայն չի լսվում։

Տաթև Ֆռանգյան