Էրդողանը վիրավորել է բողոքող ուսուցիչներին՝ նրանց անվանելով «թափառող կողոպտիչներ»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  ուսուցիչներին անվանել է «կողոպտիչներ», որոնք բոյկոտել են ուսուցիչներին քննության ենթարկելուъ կառավարության քայլը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Էրդողանի կողմից «կողոպտիչներ» («çapulcu») բառն օգտագործվել է 2013 թվականին՝ Գեզի այգու ցույցերի ժամանակ բողոքավորներին որակելիս, և այդ ժամանակից լայնորեն կիրառվում է որպես նախագահի կողմից վիրավորանք։

«Բոյկոտի այս կոչը անում են նրանք, որոնք Թուրքիայի համար որևէ ծրագիր չունեն, դա ամբողջովին չարամիտ նախաձեռնություն է։ Հրաժարվեք բոյկոտից։ Ովքե՞ր են նրանք։ Դուք ուսուցման ճարտարապետնե՞րն եք կամ նրանք, որոնք թափառում են որպես կողոպտիչներ։ Մեր երեխաներն ուսուցիչների կարիք ունեն, որոնք նրանց հետ ընկերություն են անում, ոչ թե թափառում փողոցներում»,- հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի Կրթության նախարարությունը նոր մոդել է մշակել և այս տարվանից ուսուցիչներին բաժանում է երեք կատեգորիայի՝ «ուսուցիչ», «փորձագետ ուսուցիչ» և «գլխավոր ուսուցիչ»։ Ուսուցիչները, որոնք ցանկանում ենք ստանալ փորձագետ ուսուցչի վկայական, պետք է համապատասխան քննություն հանձնեն։

Ուսուցիչները նոր փոփոխություններից դժգոհ են։ Մասնավորապես, մի քանի արհմիություններ բողոքի ակցիաներ են նախաձեռնել նոր ծրագրի դեմ՝ ասելով, որ հնարավոր չէ դասակարգել ուսուցիչներին միայն նման քննությունների հիման վրա, և որ այդ քայլը կարող է ճանապարհ բացել ֆավորիտիզմի համար: Նրանք պահանջում են, որ ուսուցիչներին որակավորում տան՝ ըստ մասնագիտությանը ծառայած տարիների։

Էմմա Չոբանյան