Մեր ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել տոկունությամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի ընդունման կապակցությամբ հղած ուղերձում։

«1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը:

Այս տարելիցը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը:

Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են: Դրանք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած, Հայաստանի գոյության, առանց առկա ներուժի լիարժեք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական համագործակցության, առանց միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորմամբ:

Մեր ժողովուրդն այսօր կրկին կանգնած է նոր մարտահրավերների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել տոկունությամբ, միասնական ջանքով, համազգային ներուժի գիտակցմամբ ու համախմբումով:

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու և արարելու գրավականը:

Այսօր մենք խոնարհվում ենք հանուն Արցախի իրավունքների ու պաշտպանության համար զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ և հանձնառու ենք կայուն և հարատև խաղաղություն՝ Հայաստանի, Արցախի ու մեր տարածաշրջանի համար»,- ասվում է ուղերձում։