ՌԴ-ից հեռացել է առաջին խոշոր նավթագազային ընկերությունը՝ նորվեգական Equinor-ը

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նորվեգական Equinor նավթագազային ընկերությունը, որը փետրվարի վերջին հայտարարել էր ռուսական շուկայում բոլոր ներդրումների դադարեցման մասին, լքել է Ռուսաստանը։ Այս մասին հաղորդում է RTVI-ը։

Ռուսաստանի հետ ընկերության վերջին նախագիծը Խարյագինսկի հանքավայրում նավթի արդյունահանումն էր։ Սեպտեմբերի 2-ին նորվեգական ընկերությունը հայտարարել է, որ Խարյագինսկի համաձայնագրից դուրս գալու բոլոր գործընթացներն ավարտվել են։

«Դուրս գալու շրջանակում Equinor-ը, համապատասխան կիրառելի պատժամիջոցներին, ավարտել է շահագործման պարտավորությունները, որոնք կուտակվել էին տարիների ընթացքում։ Դուրս գալուց հետո Equinor-ը Ռուսաստանում ո՛չ ակտիվներ ունի, ո՛չ էլ նախագծեր»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ միջազգային խոշոր նավթագազային ընկերությունն ամբողջությամբ դադարեցնում է իր աշխատանքը ՌԴ-ում։ Օրինակ, նրա երկու մրցակիցները՝ Shell-ը և BP-ն, որոնք նույնպես պատրաստվում են հեռանալ ռուսական շուկայից, դեռ չեն ավարտել միջոցների դուրսբերումը։

Equinor-ը «Ռոսնեֆտի» կարևոր արտասահմանյան գործընկերներից մեկն էր շահագործման նախագծերում։

Էմմա Չոբանյան