Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու հիմքեր ստեղծելու առաջարկի մասին

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ

«Արձագանքելով տարբեր հարցումներին, տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առկայությունը, դրանց քանակը և իհարկե, ենթադրյալ հանցավոր արարքների դրսևորման եղանակները։ Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ է տանել առավել արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցավոր արարքների նախականխման և կանխման համապատասխան միջոցառումներ։ Այլ կերպ ասած, իրավապահ մարմինների, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու լուծումները չպետք է փնտրել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների և սահմանադրական արժեքների նվազեցման մեջ։

Բացի այդ, անհերքելի ճշմարտություն է նաև այն, որ քրեական քաղաքականության ընդհանուր կանխարգելիչ ֆունկցիայի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստությամբ, որքան հանցավոր արարքի համար պատժի անխուսափելիության ապահովմամբ։ Հետևաբար Պաշտպանի գնահատմամբ, պետության քրեական քաղաքականությունը հատկապես պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով, այդ թվում՝ պետական դավաճանության պարագայում, պետք է գնա հնարավոր հանցավոր արարքների նախականխմանը, կանխմանը կամ խափանմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացման և կատարված հանցագործությունների դեպքում պատժի անխուսափելիությունն ապահովելու ճանապարհով։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները,- ասված է ՄԻՊ—ի տարածած հաղորդագրությունում։