ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) թիմը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ՝ ուսումնասիրելու, թե որքա՞ն անվնաս է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի» և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություններին։

Reuters-ի թղթակիցը նույնպես հայտնել է պատվիրակության ժամանման մասին։ Նա տեսել է, թե ինչպես է մասնագետների խումբը ժամանել կայան՝ մեծ թվով ռուս զինվորականների ներկայությամբ։

«Ընդհանուր առմամբ, շարասյունը բաղկացած է 9 մեքենայից՝ ՄԱԿ մակագրությամբ և մի քանի ուղեկցող մեքենաներ: Իրավիճակը կայանում հանգիստ է, հրետակոծության ձայներ չկան»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

ՄԱԿ-ի փորձագետները պետք է գնահատեն ռազմական գործողությունների ժամանակ ատոմակայանին հասցված վնասը, որը, դատելով ճակատից ստացված հաղորդագրություններից, միայն ուժեղացել է ստուգման համար Զապորոժիե փորձագիտական թիմի ժամանելու օրը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են փորձագետներ Լեհաստանից, Լիտվայից, Չինաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ կազմակերպությանը կհաջողվի մշտապես հետևել ԱԷԿ-ի աշխատանքին՝ նշելով, որ ատոմակայանի աշխատանքի միայն նախնական դիտարկումը մի քանի օր կտևի։

Տաթև Ֆռանգյան