Թոշակները շուրջ 10 հազար քաղաքացու համար ևս կբարձրանան 3000 դրամով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում թոշակների բարձրացման որոշում է ընդունվել:

«Եվ մեր նպատակադրումն է, որ այս փուլում թոշակները առնվազն 3000 դրամով ավելանան։ Այդ որոշումը կայացնելուց հետո ես մարզերում այցելության ժամանակ մի քանի դեպքի ականատես եղա, որ տատիկներն ու պապիկները մեզ մոտեցան ու հարցրեցրին, որ կառավարության նիստում մենք հայտարարել ենք առնվազն 3000 դրամով ավելացման մասին, բայց իրենք ասում են՝ մեր թոշակն ավելանում է 1900 դրամով։

Մենք քննարկում արեցինք ու պարզեցինք, որ հետևյալ իրավիճակն ունենք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար սեպտեմբերից թոշակը բարձրանում է առնվազն 3000 դրամով, բայց կա 6400 թոշակառու, որոնց համար թոշակը գործող բանաձևով ավելանում է 2500 դրամով, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով։

Եվ մենք քննարկեցինք ու հարկ համարեցինք, որ ճիշտ են այդ դիտարկումները, և մենք 6400 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնենք, որպեսզի սեպտեմբերի 1-ից բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ փոքր քայլերով թոշակների բարձրացումն էական կլինի, նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում: