Շիրակի պետական համալսարանում ուսանողների թիվը նվազել է․ 4 բաժիններում դիմորդներ չեն եղել

Լուրեր

07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
Բոլորը

Շիրակի պետական համալսարանի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերի տեղերում այս ուսումնական տարում ընդունվել են 196 դիմորդներ։

Բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանի խոսքով, ինչպես և հանրապետության շատ բուհերում, այնպես էլ Շիրակի մայր բուհում, ընդունվողների թիվն անցած տարվա համեմատ նվազել է։

Ըստ նրա, արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ այս պատկերը մեծ մասամբ պայմանավորված էր ընդունելության երկրորդ քննության մուտքով։

Բուհի չորս բաժիններում՝ մաթեմատիկա, հաշվապահական-հաշվառում և հարկում, քարտեզագրում և կադաստրային գործ, աշխարհագրություն, այս ուսումնական տարում ընդունվողներ չեն եղել, մի քանի բաժիններ էլ ընդամենը մի քանի ուսանողներ են ընդունվել, օրինակ՝սոցիոլոգիայի, լրագրության, ռուսաց լեզվի բաժինները։

«Ուսանողների թվի նվազումն ունի իր օբյեկտիվ պատճառները, երեկ մենք հանձնաժողովի նիստերում ավարտել ենք մագիստրատուրա 2-րդ փուլի ընդունելությունը, մագիստրատուրայում ունենիք 196 դիմորդ, որից 8-ը մրցույթից դուրս են մնացել։

Մենք ունենք բաժիններ՝ հատուկ մանկավարժություն, իրավագիտություն, որտեղ իսկապես մրցույթ կար, մեր ունեցած տեղերից ավելի մեծ թվով դիմորդներ ունեինք, կարելի է ֆիսքել, որ 188 հոգի ընդունվել է մագիստրատուրա։

Գործնականում մենք այս պահին ունենք 384 մագիստրատուրայի և առկա բակալավրիատ ընդունվածներ։

Անցած տարի բուհն ավարտել է 510 ուսանող, առջևում դեռ հեռակա բաժնի քննություններն են, փաստաթղթերի ընդունումը սկսվում է սեպտեմբերից 5-ից, ավարտվում է 25-ին, իսկ քննությունները հոկտեմբերի 20-27-ն են, և դրանից հետո նոր կունենաք ամբողջական պատկեր»,-ասաց բուհի ռեկտորը։

Արմիկ Մովսիսյան