Զախարովան հայտարարել է, թե ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը «շոշափելի ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի համար»

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը շոշափելի ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով, անշուշտ, շոշափելի ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի համար։ Մեր կողմից դրական ենք գնահատում Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը միջկառավարական խորհրդի վերջին նիստին»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Բաքվի և ԵՏՄ-ի համագործակցության ներուժը շատ մեծ է։

«Բաքվի և ԵՏՄ-ի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ մեծ է։ Մենք նման համագործակցության մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Կարծում ենք, որ դա օգուտ կբերի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ելույթ ունենալով նշված հանդիպմանը՝ պարոն Ասադովը հայտարարել է ԵՏՄ երկրներին Ադրբեջանի տրանսպորտային և լոգիստիկ ներուժը տրամադրելու պատրաստակամության մասին։ Համոզված ենք, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացումը կմեծացնի մեր պետությունների միջև ապրանքաշրջանառությունը և կդառնա համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման երաշխիք»,- հայտարարել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան