Նավալնին կրկին գտնվում է մեկուսարանում՝ բանտում քաղաքական գործունեության համար

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ իրեն պատժախուց են տեղափոխել՝ քաղաքական գործունեության համար պատժելու նպատակով։ Այս մասին, հղում անելով «Ռոյթերս»-ին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նավալնին 11,5 տարի ազատազրկման է դատապարտված խիստ անվտանգության գաղութում՝ պայմանական վաղաժամկետ ազատման խախտումների, խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, մեղադրանքներ, որոնք նա ասում է, որ հորինված են իր քաղաքական նկրտումները խափանելու և այլախոհությունը խեղդելու համար:

Twitter-ի և Instagram-ի իր էջերում, որոնք երկուսն էլ միլիոնավոր հետևորդներ ունեն, Նավալնին իր փաստաբանների միջոցով գրել է, որ իրեն 7 օրով ուղարկել են պատժախուց:

Նավալնին գրել է, որ ամբողջ խնդիրն այն է, որ ինքը «չափազանց քաղաքական ակտիվ է բանտարկյալի համար»։

«Իմ կողմից ստեղծված բանտարկյալների արհմիությունը մեծ վրդովմունք է առաջացնում. «նրանց բանտ չեն նստեցրել, որ այստեղ արհմիություններ կազմակերպեն»,- հայտարարել է նա։

Նավալնին ասել է, որ Ռուսաստանի կողմից արգելված Հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) արշավը՝ ուղղված միջազգային պատժամիջոցները Ռուսաստանի ավելի շատ հարուստ և հզոր մարդկանց նկատմամբ, դրդեց վերջիններին կիրառել միջոցներ՝ իրեն և հիմնադրամին ստիպողաբար «հանգստի անցնելու» համար:

Նավալնին կրկին արտահայտվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմ։

«Եվ դա ինձ համար ավելի վատ չէ, քան շատերի համար, ես այստեղ ռումբերի տակ չեմ: Ես ատում եմ այս պատերազմը, և ես և Հակակոռուպցիոն հիմնադրամի իմ գործընկերները փորձում ենք գոնե ինչ-որ բան անել, որպեսզի մոտենանք դրա ավարտին»,- գրել է նա։ «Պուտինյան կոռումպացված վերնախավի վրա ճնշումը, այն է, ինչ հիմա անհրաժեշտ է»։

Անցյալ շաբաթ Նավալնին ասել է, որ հինգ օր է ստացել պատժախցում, քանի որ անմիջապես չի արձագանքել շարասյան հրամանին՝ ձեռքերը մեջքի հետևում դնելու համար:

Օգոստոսի 15-ին Նավալնին ասել էր, որ իրեն երեք օրով մեկուսացրել են բանտային համազգեստի վերին կոճակը չկոճկելու պատճառով, որը, ըստ նրա, շատ փոքր է իր համար:

Իր վերջին ուղերձում քաղաքական գործիչը բացատրել է, որ մեկուսարանում ինքը պետք է նստի «երկաթե աթոռակի վրա՝ 2×3 մետրանոց խցում»։