553 միլիոն դրամ՝ Շիրակի մարզի 21 դպրոցների վերանորոգման համար․ խորհրդակցություն մարզպետարանում

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի 21 դպրոցներում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն՝ կփոխվեն պատուհանները, դռները, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ, իսկ բարձրադիր շրջանների կրթական հաստատություններում՝ մասնավորապես Աշոցքի տարածաշրջանի դպրոցներում, կտեղադրվեն ֆոտովոլտային կայաններ։ Դպրոցների տնօրենների հետ 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Այս նպատակի համար կառավարությունը կհատկացնի շուրջ 553 միլիոն դրամ։ Ծրագիրը, որը ներկայացրել է Շիրակի մարզպետարանը, արժանացել է նախնական հավանության։ Ըստ մարզպետի՝ ծրագիրը սուբվենցիոն չէ, կառավարության կողմից անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում է։ Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելով հետևողական են լինելու նաև դպրոցների գույքը ապահովելու առումով։

«Կառավարությունը հավատարիմ է մնում իր խոստմանը՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ մինչև 2026 թվականը, հետզհետե մենք գնալու ենք այդ քայլերով։ Ուզում եմ ասել, որ Շիրակի մարզից 1 միլարդ 300 միլիոնի ծրագիր է ներկայացվել անհետաձգելի, որից շուրջ 900 միլիոնի ծրագիրն արդեն իսկ նախնական հավանությամբ հաստատվել է»,-ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով հաջորդ տարի լուծվելու է նաև Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի դպրոցի հարցը, որը հիմնանորոգման կարիք ունի։ Խորհրդակցության մասնակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը նշեց․ «Մեզ համար չափազանց կարևոր է կրթության պատշաճ որակը և կարևոր հանգամանք է, որ աշակերտը դպրոց մուտք գործելիս հասկանա, որ սա կրթական հաստատություն է, որտեղ կրթությանը զուգահեռ շատ կարևոր դերակատարություն ունի դաստիարակչությունը։

Ես կրկին հորդում եմ ձեզ, դպրոցում աշակերտներին վերաբերվել նախ որպես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների, թեկուզ այն բացը, որը կարող է լինել ընտանիքներում, դպրոցը պարտավոր է լրացնել։ Եվ մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք։

Ուզում եմ ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության դրսևորումներին, որոնք հատկապես վերջին տարիներին նկատելի են, այլ կերպ՝ բուլինգ ասվածը, որը դպրոցներում պարբերաբար նկատում ենք։

Խնդրում եմ ուսուցչական կազմին, դպրոցի տնօրեններին հետևողական լինել, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից, անկախ մոտեցումներից, ընդհուպ կրոնական համոզմունքներից, չփորձեք որևէ աշակերտի առանձնացնել։

Աշակերտը պիտի լինի դպրոցի հոգածության կենտրոնում, եթե անգամ ունի ցածր առաջադիմություն։ Ցավոք սրտի, երբեմն այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով կաղում են դպրոցում առաջադիմության առումով, նույնպես խտրական վերաբերմունքի են արժանանում, սա ևս մեզ համար խնդիր է»,-ասաց մարզպետը։

Նա նաև անդրադարձավ դպրոցների տարածքը վարձավճարով կամ անհատույց առանձին խմբակների հատկացնելուն՝ նշելով, որ հետևողական են լինելու այս հարցում։

«Այս առումով կառավարությունը հստակ որոշում ունի, և մենք խստիվ հետևելու ենք, որ դպրոցներում որևէ խմբակ, երբեմն անհայտ ծագման, երբեմն խնդրահարույց, չգործի, ձեռնարկատաիրական գործունեություն չծավալվի կրթօջախի ներսում»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Շիրակի մարզում շուրջ երկու տասնյակի հասնող դպրոցներ կան, որոնք դեռ ջեռուցվում են հեղուկ վառելիքով։

Արմիկ Մովսիսյան