ԱՀԿ-ն եվրոպացիներին կոչ է արել միաժամանակ պատվաստել և՛ գրիպի, և՛ COVID-19-ի դեմ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է, որ այս ձմռանը COVID-19-ի դեպքերը կաճեն, և կոչ է անում եվրոպական իշխանություններին պատվաստել մարդկանց գրիպի և COVID-19-ի դեմ միաժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Ակնկալվում է, որ եվրոպական տարածաշրջանում շաբաթների ընթացքում 250 միլիոն COVID-19-ի հաստատված դեպքեր կգրանցվեն՝ 2,5 տարի առաջ համաճարակի սկսվելուց ի վեր։ Աշնան ու ձմռան մոտենալու հետ մեկտեղ կանխատեսում ենք հիվանդությունների դեպքերի թվի աճ՝ Եվրոպայում սեզոնային գրիպի վերսկման հետ միասին։ Մենք հորդորում ենք երկրներին գրիպի դեմ պատվաստումն իրականացնել COVID-19-ի դեմ պատվաստման հետ միասին, երբ դա հնարավոր է»,- կոչ է արել նա։

ԱՀԿ պաշտոնյան նաև խորհուրդ է տալիս հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել իրենց պաշտպանելու համար, օրինակ՝ դիմակներ կրել մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում, լավ օդափոխել տարածքները և պարբերաբար լվանալ ձեռքերը։

Տաթև Ֆռանգյան