Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը․ ՀՀ ԱԳՆ

Լուրեր

24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
24.03.2026 | 20:00
Իրանը բարձրացրեց պատերազմի գինը․ Թրամփը պատերազմից դուրս գալու ելք է փնտրում․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24.03.2026 | 19:22
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար
24.03.2026 | 19:13
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ միջկառավարական բանակցությունների համակարգող
Բոլորը

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա վերաբերյալ․

Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:

Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով:

Այս համալիր ոճրագործությունը խախտում է մարդու բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհետացման հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Միջազգային իրավունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարում:

Միջազգային մարդասիրական իրավունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց կամայական ձերբակալությունների, կալանքի ու գերության ընթացքում այլ խախտումների հետևանքով անհետացումներից: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։

Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։

Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։

Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։

Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը: