Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել
Քաղաքականություն
29.08.2022 | 18:57Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկրի միացյալ հրամանատարությունը պարետային ժամ է հայտարարել։ Ինչպես հայտնել է Al Hadath հեռուստաալիքը, այն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 15։30-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատճառը շիաների Մուկթադա աս-Սադրի շարժման կողմնակիցների գործողություններն են․ նրանք հավաքվել են Բաղդադի կառավարական «կանաչ գոտում», շրջապատել Հանրապետական Պալատը ու շենք ներխուժել։
Sky News Arabia-ն հաղորդում է ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների մասին։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան ստացվել։
Տաթև Ֆռանգյան