ԵՄ-ն կհրաժարվի ռուսաստանցիներին պարզեցված կարգով վիզաների տրամադրման մասին համաձայնագրից․ FT

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները կաջակցեն Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգի վերացման գաղափարին, գրում է Financial Times թերթը։ ԵՄ մեկնող ռուսները ստիպված կլինեն ավելի բարձր գին վճարել և ավելի երկար սպասել տուրիստական վիզայի համար։

Ռուսաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը գործում է 2007 թվականից։ Պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ ՌԴ քաղաքացիները կվճարեն ոչ թե 35, այլ 70 եվրո։

Բացի այդ, կբարդանա ընթացակարգը․ անհրաժեշտ կլինի ավելի շատ փաստաթղթեր տրամադրել, ինչը զգալիորեն կձգձգի դիմումների քննարկման գործընթացը։

Օգոստոսի 31-ին ԵՄ արտաքին գործերի նախարարները Պրահայում ԵՄ արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը կքննարկեն  այս հարցը։

Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Չեխիան, Լեհաստանը և Ֆինլանդիան կողմ են ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման համաեվրոպական արգելքին։

Նման կոշտ միջոցներին դեմ են ԵՄ առաջատար մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնավորապես, ասել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է հնարավորություն Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը դեմ ռուսաստանցիներին  հեռանալ երկրից։

Կիրակի օրը ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս ասել է, որ ամբողջական արգելքի գաղափարը դժվար թե աջակցություն ստանա առաջիկա հանդիպմանը։ «Չեմ կարծում, որ ռուս խաղաղ բնակչության հետ հարաբերությունների դադարեցումը կօգնի, և չեմ կարծում, որ այդ գաղափարը միաձայն աջակցություն կստանա։ Մենք պետք է ավելի ընտրողական լինենք։ Ես չեմ աջակցում բոլոր ռուսներին վիզաների տրամադրման դադարեցմանը»,- ասել է Բորելը ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Տաթև Ֆռանգյան