20-ամյա ծննդկանին փրկել չի հաջողվել, հայտնի է՝ ովքեր են «Սուրմալու»-ի գործով ձերբակալվածները․ Լուրեր

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • «Վանաձոր» բժշկական կենտրոնում երեկ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը, հայտնել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։ Ծայրահեղ ծանր վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում։
  • Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները, հայտնել է Արցախի Ներքին գործերի նախարարությունը։ Դրանից հետո Արցախի հետ կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով, որի կառուցումն ընթացքի մեջ է։ 
  • Գլխավոր դատախազությունն այսօր հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է։ Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ ձերբակալվածներն են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը, տարածքի վարձակալը և  պահեստը շահագործող երկու անձինք։ Փոխտնօրենին և վարձակալին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, իսկ պահեստը շահագործող անձանց՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։ 

 

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։