Աղավնոյի՝ իրենց տները հրկիզած բնակիչները փոխհատուցում կստանա՞ն․ պարզաբանում ԱՀ կառավարությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար վերջնաժամկետ էր տրված մինչև այսօր՝ օգոստոսի 25-ը։ Այժմ այս բնակավայրերում բոլորը տարհանված են։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Այս պահի դրությամբ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներում բնակչություն չկա, ամբողջովին տարհանվել են։ Աղավնոյի բնակչությունը մինչև պատերազմը մոտավորապես 200-ից 250 էր, պատերազմից հետո մնացել էր 54 ընտանիք»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ տարհանված բնակիչները հաստատվելու են ըստ իրենց ցանկության՝ Հայաստանում կամ Արցախում։ «Կոնկրետ թիվ չենք կարող նշել, միայն կարող ենք ասել, որ մեծամասնությունը Հայաստանում են վերահաստատվելու, ավելի քիչ մասը՝ Արցախում»: Տեղափոխման հարցում օգնություն է ցուցաբերել Կարմիր Խաչի կոմիտեն, ինչպես նաև Արցախի Կառավարությունը։ Հարցին՝ արդյո՞ք այն բնակիչները, ովքեր հեռանալուց այրել են իրենց տները, փոխհատուցում կստանան, Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց։ «Ճիշտ է՝ մենք միշտ դեմ ենք արտահայտվում տունը վառելուն, քանդելուն, թալանելուն, բայց դա սերտիֆիկատի հետ կապ չունի, որովհետև բոլորն էլ ստանալու են այդ սերտիֆիկատը, որով կարող են տեղավորվել տարբեր վայրերում՝ Հայաստանում կամ Արցախում։ Այդ սերտիֆիկատը ստանալու համար պետք է նախ դիմում լրացնեն։ Մեր նախարարությունում համապատասխան բաժին է գործում, որտեղ ուղղորդում են՝ դիմումը ինչպես պետք է լրացվի, որից հետո արդեն կդառնան այդ սերտիֆիկատի շահառու։ Օգոստոսի վերջին արդեն ամբողջությամբ բոլորի սերտիֆիկատները պետք է պատրաստ լինի։ Տարհանված բնակիչները փոխհատուցում կստանան բնակվարձի տեսքով, ինչից հետո, երբ տունը պատրաստ լինի, կկարողանան տեղափոխվել իրենց տները։

Այսինքն՝ ինչպես 44-օրյա պատերազմից տուժած մեր քաղաքացիներն են օգտվել բնակֆոնդի ծրագրերից, այնպես էլ այս անգամ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն»,- նշեց Պետրոսյանը։

Անժելա Պողոսյան