ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ավագ խորհրդական, հայտնում է պետքարտուղարությունը։

«Ես դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակում եմ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Այս պաշտոնում դեսպան Ռիքերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և ԱՄՆ պատվիրակության անունից գլխավոր բանակցողը Ժնևի միջազգային քննարկումներում այս կրիտիկական ժամանակաշրջանում»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները «հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»:

Ըստ Բլինքենի՝ «Ռիքերը երկկողմանի հիմունքներով կաշխատի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերակատարությամբ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»:

Նախկինում ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Էնդրյու Շոֆերը։ Պետքարտուղարությունը չի հայտնել փոխարինման պատճառների մասին։

Տաթև Ֆռանգյան