Բորիս Ջոնսոնը կրկին Կիև է ժամանել․ նա հայտնել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին

Լուրեր

08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին ժամանել է Կիև։ Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկու հետ լուսանկար է հրապարակել Twitter-ում։

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարևոր է բոլորիս համար։ Այդ իսկ պատճառով ես այսօր Կիևում եմ։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ մեր ուկրաինացի ընկերների կողքին։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, և դա տեղի կունենա»,- գրել է վարչապետը։

Այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 54 մլն ֆունտ սթեռլինգի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է 2000 անօդաչու թռչող սարք և զինամթերք։

Նշենք, որ պատերազմի ընթացքում Բորիս Ջոնսոնը բազմիցս է Կիև եկել, նույնիսկ զբոսնել է Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներով:

Քանի որ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը և երկրի կառավարությունը սեպտեմբերին նոր առաջնորդ են ունենալու, սա, հավանաբար, Ջոնսոնի վերջին այցն է Ուկրաինա՝ որպես վարչապետ:

Տաթև Ֆռանգյան