ՀՀ կառավարությանն են նվիրաբերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ևս 6.8 % բաժնետոմսեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ ԱՆԻՖ-ի մանդատներից մեկը ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ որպես նվիրատվություն:

«Այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին կամ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»։ 2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել: Երբ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, արդեն մենք այդ բաժնեմասը ևս հանձնում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին» կառավարման համար»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն հավելեց, որ հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ Կառավարությունն այլևս, այսինքն՝ մարտի 24-ից հետո, ունի 21.875 տոկոս բաժնեմաս:

«Կարծում եմ և էլի ուզում եմ ընդգծել, որ նաև նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Կապան քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված, և հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի և՛ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը,  և՛ ընդհանրապես պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր մեր երկրի զարգացմանը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։