Ձերբակալվել է Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Եվգենի Ռոյզմանը

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Եկատերինբուրգում այսօր՝ օգոստոսի 24-ի առավոտյան, բերման է ենթարկվել Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը։ Խուզարկություններ են սկսվել են նրա մասնավոր թանգարանում՝ Նևյանսկի սրբապատկերի տանը, ինչպես նաև նրա հիմնադրամի գրասենյակի տարածքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:  Ռոյզման հիմնադրամը ՏԱՍՍ-ին հաստատել է խուզարկությունների մասին տեղեկությունը և հայտնել, որ համանման գործողություններ են իրականացվում նաև ընդդիմադիր քաղաքական գործչի բնակարանում։

Ռոյզմանը հայտնել է, որ իր դեմ գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկությունների հրապարակային տարածում»։

Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Ռոյզմանին ձերբակալել են ոստիկանության հատուկջոկատայինները։  Հրապարակված տեսանյութերում զինված  մոտենում են շենքին, ներկայանում որպես ոստիկան, պահանջում բացել դուռը, Ռոյզմանը հենց ինքն է բացում դուռը և ձերբակալվում։

Եվգենի Ռոյզմանը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների գործողությունների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված իր կոշտ քննադատությամբ։ Նա մինչ այս արդեն 3 անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել «ՌԴ Զինված ուժերին վարկաբեկելու» համար։ Այժմ Ռոյզմանին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։