ՀՀ պետական պարտքն աճե՞լ է, թե նվազել․ դրամային և դոլարային տվյալները միմյանց հակասում են

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական պարքն այս տարվա հուլիսին կազմել է շուրջ 9,9 մլրդ դոլար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ֆինանսների բնախարարության հրապարակած տվյալներից։ Տարեսկզբին այն դոլարային արտահայտմամբ 9,2 մլրդ դոլար է եղել, այսինքն՝ հուլիսին տարեսկզբի համեմատ այն աճել է շուրջ 749 մլն դոլարով կամ 8․1 %-ով։ Սրանից շուրջ 9,4 մլրդ դոլարը Կառավարության պարտքն է, 547 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։ Նշենք, որ դրամային հաշվարկով հակառակ պատկերն է։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 66 մլրդ դրամ։

Այսպիսով՝ դրամային արտահայտմամբ տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը նվազել է շուրջ 363 մլրդ դրամով։ Այս հակասությունը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դոլարի փոխարժեքի կտրուկ նվազման հետ։ Եթե դեկտեմբերի 31-ին, ԿԲ-ի տվյալներով, 1 դոլարն արժեր 480 դրամ, ապա այսօր այն 404 դրամ է։ Նշենք, որ այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀՀ պետական պարտքը նվազել է 8,2 %-ով։

Պատգամավորը, սակայն, հրապարակել է միայն պետական պարտքի չափը դրամային արտահայտմամբ։

Անժելա Պողոսյան