«Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին, ո՞րն է նոր անցակետերի ստեղծման պատճառը»․ ՈւՂԻՂ

Լուրեր

08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոսի 18-ին շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով առաջարկում է անցակետեր տեղադրել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երեք հատվածներում:
Նախագծի ընդունման դեպքում, անցակետեր կտեղադրվեն Սոթք-Քարվաճառ, Երասխ-Սադարակ և Քարահունջ-Ղուբաթլու հատվածներում: Շրջանառվող նախագիծը, համաձայն փորձագետների գնահատականի, վկայում է այն մասին, որ Հայաստանը փաստացի մերժում է Ադրբեջանի`«Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջը: Փոխարենը Երևանը պատրաստ է երեք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ կապվելու Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Այլ հարց է, կօգտվեն Հայաստանի առաջարկից Բաքուն ու Անկարան, թե կդիմեն ուժային մեթոդների, ճնշումների` Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու նպատակով: Մյուս կողմից, եթե անգամ Բաքուն ու Անկարան համաձայնեն Երևանի առաջարկած տարբերակին, հարց է` ինչպե՞ս են գործելու այդ ճանապարհները, ի՞նչ վերահսկողության ռեժիմով, ո՞վ է իրականացնելու այդ վերահսկողությունը, արդյոք դրանք լինելո՞ւ են միայն տարանցիկ նշանակության:

Այս հարցերի շուրջ է «Հոդված 3» ակումբում մեկնարկած քննարկումը, որին մասնակցում են «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող, պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը և Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը։