Հնդկաստանում սողանքներն ու ջրհեղեղներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Հնդկաստանի արևելյան և հյուսիսային նահանգներում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Վերջին երեք օրվա ընթացքում հորդառատ անձրևները Հնդկաստանի հյուսիսային և արևելյան նահանգներում ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել: Բնական աղետները հարյուրավոր գյուղերի տներ են ավերել, և այդ ամենի հետևանքով բնակչությունը մնացել է բաց երկնքի տակ։

Իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիմչալ Պրադեշ նահանգում, որտեղ սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 36 մարդ։ Հարևան Ուտարախանդ նահանգում 4 մարդ է զոհվել, 13-ը` անհետ կորել:

Հնդկաստանի արևելյան Օդիշա և Ջարխանդ նահանգներում հորդառատ անձրևների հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 800 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ 120 հազար մարդ տեղափոխվել է ապաստարաններ։