Զապորոժիեի ատոմակայանը կարող է արժանանալ Ֆուկուշիմայի ատոմակայանի ճակատագրին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում նշանակված պատշտոնատար անձինք վերջին երկու օրերի ընթացքում հայտնում են Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի մոտ շարունակվող հրետակոծությունների մասին:

Ամերիկայի ձայնը գրում է, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում ռմբակոծությունների համար, երբ միջուկային վերահսկողության միջազգային գործակալությունները նախազգուշացնում են միջուկային աղետի հնարավորության մասին:

Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժժիայի ատոմակայանի մասին միջուկային ոլորտի փորձագետները հայտնում են խորը մտավախություն: Նրանց խոսքերով, այս շրջանում շարունակվող մարտերը կարող են վնասել կայանի սպառված վառելիքի ավազանները կամ ռեակտորների զովացման համակարգը:

Reuters-ը զրույց է ունեցել ռուս ռադիոքիմիկոս և միջուկային ոլորտի ավագ փորձագետ Բորիս Ժույկովի հետ: Վերջինս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտից է։

Ժույկովը ասել է, որ եթե ռումբերը հարվածեն ատոմակայանի զովացման համակարգին, առաջ կգա Ճապոնիայի «Ֆուկուշիմայի ատոմակայանի աղետի մակարդակի նոր աղետ»: Նման սցենարի դեպքում պարտադիր կլինի մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով բնակչության տարհանումը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), որը ձգտում է ստանալ ատոմակայան մուտք գործելու արտոնություն, կոչ է արել Զապորոժժիայի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել։

Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է ասում, ՄԱԿ-ն ունի ՄԱԳԱՏԷ-ին լոգիստիկ և անվտանգության կարողություններով աջակցելու հնարավորություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ՝ քննարկելու ատոմակայանի անվտանգ գործունեության պայմանները: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Գործակալության և նրա ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն այց կատարեն միջուկային այս կայան և ճշմարիտ գնահատական տան ուկրաինական կողմի ապակառուցողական գործողություններին»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանը մարտ ամսին գրավեց Զապորոիեի ատոմակայանը: Այնտեղ ռուսական բանակի վերահսկողության ներքո մինչ այժմ աշխատում են ուկրաինացի ճարտարագետներն ու տեխնիկները: