Գյումրիում օգոստոսի 20-ին կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը կհետաձգվի
Հասարակություն
16.08.2022 | 20:37Գյումրիում օգոստոսի 20-ին կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:
«Ցավակցություններս եմ հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Առուշանյանը: