«Մուլտի տրանսպորտը» ապօրինի բարձրացրել է Նոր Հաճն-Երևան երթուղու նախանշված գինը․ FIP

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

2021 թվականի հոկտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման համար մրցույթ էր հայտարարել, որին, ինչպես հետագայում պարզվեց, մասնակցել էր միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթող էր ճանաչվել։

Այս ընկերությունը հիմնադրվել է մրցույթից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ընկերության 100% բաժնետերը Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանն է, իսկ տնօրենը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։

Մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրությունում սահմանված են եղել ուղևորափոխադրման գները, որոնք բարձր են եղել նախկինում գործող գներից։

Օրինակ՝ Աբովյան-Երևան ուղևորափոխադրման արժեքը նախկին 200-ից դարձել է 300 դրամ, Չարենցավան-Երևանը՝ 350-ից 500 դրամ։ Թեև մինչ այժմ Հրազդանից Երևան երթուղին դեռ չի գործարկվել, սակայն ավտոբուսները ներդնելուց հետո ուղևորափոխադրման արժեքը 500-ից կդառնա 700 դրամ։

Երբ «Մուլտի տրանսպորտը» սկսեց շահագործել 10 տարի ժամկետով իրեն տրամադրված երթուղին, մի շարք համայնքներում բնակիչները սկսեցին բողոքել ուղեվարձերի կտրուկ թանկացումից։

Ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանն այս թանկացումները բացատրեց վառելիքի թանկացմամբ․ «Այսօրվա և անցած տարվա այս օրվա տարբերությունը մոտ 40 տոկոսի տարբերություն է տվել: Եթե այսօր 30-40 տոկոս էլ թանկանա վառելիքը, ես չեմ կարողանում ուղեվարձ թանկացնեմ, որովհետև պարտավորություն ու համապատասխան պայմանագիր ունեմ ՏԿԵ նախարարության հետ: Այսինքն` բնակչությունը պետք է նաև այս մասը հասկանա` թանկացման այս մասը. դա 10 տարվա համար է»,- «Առաջին լրատվական ալիքի» հետ զրույցում ասել էր Դալլաքյանը։

Թեև ընկերությունն ուղևորափոխադրումները պարտավոր է անել ըստ պայմանագրով սահմանված գնի, Նոր Հաճն-Երևան երթուղու դեպքում դրանք խախտվել են։

Այսպես, ըստ ընկերության նախանշած գնի և մրցույթի արդյունքները հաստատող արձանագրության, Նոր Հաճն խոշորացված համայնքից դեպի Երևան ուղևորափոխադրումը պետք է արժենար 300 դրամ՝ նախկին 250-ի փոխարեն։

Սակայն այս գինը գործում է միայն Նոր Հաճն խոշորացված համայնքի կենտրոն Նոր Հաճն բնակավայրի դեպքում։ Այս երթուղին մեկնարկում է Նոր Հաճն համայնքի Արգել բնակավայրից և ավարտվում Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում։

Նախկինում Արգել բնակավայրից Երևան ուղևորափոխադրման արժեքը 300 դրամ էր, իսկ մյուս բնակավայրերից (Նոր Գեղի և Նոր Հաճն)՝ 250 դրամ։ Նոր երթուղու շահագործումից հետո Արգելից Երևան ուղևորափոխադրման արժեքը դարձել է 500 դրամ, իսկ Նոր Գեղիից Երևանի արժեքը` 400 դրամ:

Մրցույթի ամփոփման արձանագրության մեջ նշվում է, որ Նոր Հաճն-Երևան երթուղու արժեքը կազմում է 300 դրամ, ինչից կարելի է ենթադրել, որ սա վերաբերում է ոչ թե Նոր Հաճն բնակավայրին, այլ խոշորացված համայնքին՝ ներառյալ համայնքում ընդգրկված մյուս բնակավայրերը։ Դա է վկայում նաև այն փաստը, որ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի «Ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ» բաժնի «Միասնական նոր երթուղային ցանցի սակագներ» փաստաթղթում 253 համարի երթուղին նշված է ամբողջությամբ՝ Արգել-Նոր Հաճն-Երևան, որի դիմաց գրված է մեկ միասնական գին՝ 300 դրամ։

Այսպիսով՝ թեև «Մուլտի տրանսպորտ» ընկերության և նախարարության միջև կնքված պայմանագրի արձանագրությամբ նախանշված գինը 300 դրամ է, սակայն ուղևորափոխադրող ընկերությունը Արգել-Երևան երթուղու ուղեվարձը սահմանել է 500 դրամ, Նոր Գեղի-Երևանի ուղեվարձը՝ 400 դրամ, իսկ պայմանագրով սահմանված 300 դրամով իրականացնում է միայն Նոր Հաճն-Երևան ուղևորափոխադրումը։