«Արտահերթ ընտրություններում մենք կապահովենք ՀՀԿ-ի յուրաքանչյուր քվեն»․ «Ելք» անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:29
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հնարավոր արտահերթ ընտրություններում Նապոլեոն Ազիզյանը կանխատեսում է «Ծառուկյան» դաշինքի հաղթանակը։ «Էսօր հարցումներ են անում, գրում են՝ Նիկոլ Փաշինյան 75 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 5 տոկոս։ Դրանք ստից թվեր են, հետո կգա, կերևա»,- համոզված է ծառուկյանական պատգամավորը։

Նապոլեոն Ազիզյանը չի վախենում Հանրապետականներից։ Նրանք չեն կարող վերադառնալ իշխանության։ «Էսօր ընենց իրավիճակ ա, որ էդ նույն  ժողովուրդը ոտքի դուրս կգա և կառավարության ծրագիրը կընդունեն։ Դրա համար նման քայլի չեն գնա Հանրապետականները»,- պնդում է Ազիզյանը։

Պատգամավորը չի ափսոսում, որ Հանրապետականը դարձել է ընդդիմադիր՝ «թող մի քիչ էլ ընդդիմադիր լինեն»։ Միաժամանակ ուրախ է, որ հանրապետականները չեն կարող փախչել կուսակցությունից և տեղավորվել իշխանական այս կամ այն կուսակցության մեջ։ «Մարդը փախնում ա, եթե տեղ ունի ավելի հարմար պատսպարվելու, այսինքն, ո՞նց եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանն ասի՝ եկեք մտեք իմ կուսակցությու՞ն»,- ասում է պարոն Ազիզյանը։

Վերջապես ընդդիմադիր դարձած Խոսրով Հարությունյանը արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, թեպետ դրա բոլոր նշանները կան։ «Երբ իրական ուժերի հարաբերակցությունը էապես տարբերվում է այն հարաբերակցությունից, որ կա խորհրդարանում։ Այսօր մենք այդ իրավիճակն ունենք»,-նշում է ՀՀԿ խմբակցության անդամը։

Սակայն նա ընտրություններ չանցկացնելու իր բացատրությունն ունի՝ առաջիկայում այնպես չէ, որ իշխանության եկած ընդդիմադիր ուժը կունենա նույն հեղինակությունը, որ ունի հիմա։ «Որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն, երբ իրական ուժերի հարաբերակցությունը կձևավորվի, ազդեցություն, հանրային աջակցություն, այդ ժամանակ հնարավոր կլինի ռեալ խոսել ընտրությունների մասին հերթական կամ արտահերթ»,- ենթադրում է Խոսրով Հարությունյանը։

«Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր լինելու առաջին օրերն ապրող Ալեն Սիմոնյանը շտապում է, որ այդ ընտրությունները լինեն հնարավորինս շուտ։ «Եթե հնարավոր լիներ, ենթադրենք, այս կիրակի նշանակել, մենք ընտրությունները կաշխատեինք այս կիրակի կազմակերպել»,- ասում է Ալեն Սիմոնյանը։

Իշխանությունն, ըստ պարոն Սիմոնյանի, արդեն սկսել է միջոցներ ձեռք առնել, որ ընտրությունները տեղի ունենան։ Պատգամավորը ենթադրում է, որ դրանք, այնուամենայնիվ, տեղի կունենան այս տարվա աշնան և ձմեռվա արանքում և լինեն առավելագույնս լեգիտիմ անկախ արդյունքներից։

«Եվ, այո, դրա համար, այդ ամենը նախապատրաստելու համար ժամանակ է պետք։ Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ դրանք արագ պետք է տեղի ունենան»,- վստահեցնում է նորընծա պատգամավորը։

Մինչև ընտրություններ «Ելքը» կնախաձեռնի Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Ալեն Սիմոնյանը մտավախություն չունի, որ Հանրապետականը կտապալի փոփոխությունները, ժողովուրդը իշխանության թիկունքին է։

«Միգուցե նոր ընտրություններից հետո ՀՀԿ-ն ընդհանրապես ներկայացված չլինի կամ մի քանի տոկոս ավել ձայն հավաքի։ Բայց դա նույնպես կորոշի ժողովուրդը։ Իսկ մենք կապահովենք ՀՀԿ յուրաքանչյուր ձայնը»,- հուսադրում է «Ելք»-ականը։

Մհեր Արշակյան