«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են. ԱԻՆ

Լուրեր

26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
Բոլորը

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրմալու»-ում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի և մեկ դի։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` 13։23-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։